Գաղտնազերծված պայմանագիր Հայաստանի և ԼՂՀ-ի միջև․ ստորագրող կողմերը Տեր-ՊետրԼևոն ոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են․ տեսանյութ

Համացանցում մի շատ ուշագրավ տեսանյութ է տարածվել, որտեղ բազմաթիվ տեղեկություններ կան 1993 թվականի իրադարձությունների և դրանից հետո տեղի ունեցածի պատճառահետևանքային կապերի մասին։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում ԼՂՀ-ի ղեկավար կազմին՝ ի դեմս Ռ․ Քոչարյանի և Գերոգի Պետրոսյանի, ստորագրել մի գաղտնի պայմանագիր, որը նա կազմել է Ղարաբաղ գալու ճանապարհին՝ ուղղաթիռի մեջ։

Լ․ Տեր-Պետրոսյանը բարձրաձայն կարդում է իր կազմած պայմանագիրը, որից հետո խոստանում է որպես երաշխիք հարկ եղած դեպքում մնալ Ղարաբաղում որպես պատանդ։

Պայմանագրում առաջարկվում է Հայաստանին վստահել ԼՂ խաղաղար ծրագրի կատարման ու տեղի բնակչության անվտանգության կազմակերպման գործընթացը, իսկ դրա փոխարեն Հայաստանը պետք է բացառի և ամեն ինչ անի կանխելու համար Լաչինի միջանցքը ադրբեջանական կողմին զիջելը ու Ղարաբաղի զինված ուժերի զինաթափումը։

Գաղտնազերծված այս պատմական իրողության մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել վարը։ Տեսանյութին կցված է սղագրություն, որը պարունակում է այլ ուշագրավ տեղեկություններ այս հարցի մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: