Գարիկ Մարտիրոսյանը տեսաուղերծ-կոչ է տարածել․ ո՞ր քաղաքական թիմին է դերասանը սատարում․ տեսանյութ

Ռուսաստանաբնակ,հայզգի դերասան, հաղորդավար, հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը համացանցային  հարթակներում տեսաուղերծով է հանդես եկել, որտեղ հորդորում է հանրությանը ձայնը տալ հանրությանը։ Տեսանյութն արագորեն տարածում է գտել սոցիալական հարթակներում։

Տեսաուղերծի սկսզբում հումորիստը ներկայացել է և հիշեցրել, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և իրեն շատ է հետաքրքրում հայրենիքի ճակատագիրը և անչափ մտահոգում է երկրում տիրող ատելության մթնոլորտը։

Նշել է, որ համերաշխությունը, հաշտությունն ու միասնությունն է իր ընտրությունը։ Ավելացրել է, որ շատ ուրախ է, որ քաղաքական դաշտում կա մի ուժ, որը նույնպես այդ արժեքների հետևորդ է։

Եվ դա Լուսավոր Հայասան կուսակցությունն է, որի առաջնորդ Էդմոն Մարուքյանը իր շուրջն է հավաքել հիանալի մասնագետների։ Գարիկ Մարտիրոսյանը կոչ է արել քվե տալ ԼՀԿ-ին և լինել զուսպ, համերաշխ և միասին։

«Պետք չէ ատել մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք այլ  կարծիք և այլ մտքեր ունեն տարբեր հարցերի շուրջ»,- եզրափակել է  ուղերծը դերասանը։ Մարտիրոսյանը տեսանյութը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: