Գարիկ Պապոյանն ընկերների հետ նախաձեռնել է պшշտպանության բшնшկին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու կարևոր գործունեություն, որի մասին տեղեկացրել է անձամբ իր սոցհարթակում՝ ուղիղ եթերի շրջանակներում:
Նա իր մեքենայից ուղիղ միացմամբ տեղեկացրել է, որ ճշտել են այս պահին անհրաժեշտ դեղորայքային ցանկը, որն էլ պատրաստվում են հավաքագրել այսօր երեկոյան ժամը 19-ից 23-ն ընկած հատվածում՝ Մատենադարանի մոտ: Ցանկը հետևյալն է.
Գ. Պապոյանը նշել է, որ իրենք ճշտել են, որ այս պահին սննդի կամ փչացող այլ բաների կարիք չկա: Նա Ռաֆայել Երանոսյանի գլխավորությամբ մեկ այլ ակցիա ևս իրականացնում է այս ընթացքում:
Նա մեկ այլ ուղիղ միացմամբ հանրայնացրել է իր և Ռ. Երանոսյանի հեռախոսահամարները, խնդրելով կապ հաստատել իրենց հետ, եթե կարող են տրամադրել վարձով տներ՝ խոստանալով հոգալ բոլոր ծախսերը:
Նրանք յադ տները պատրաստվում են իրենց ծախսերով տրամադրել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին ժամանակավոր՝ մինչ իրավիճակի կայունանալը: