Գեղեցիկ երգ՝ նվիրված պատմական և մերօրյա հերոսներին.«Մենք, մենք, մենք»

Հայկական պատմության էջերը լի են հազարավոր հերոսների անուններով: Մեր փոքրիկ երկիրը պահվում է հերոսների շնորհիվ: Հայերը միշտ էլ պատրաստ են հերոսանալու: Նրանք բոլոր ժամանակներում են հերոսանում՝ արժանանալով սերունդների երախտագիտությանը:

Մերօրյա հերոսների մասին երգվել են ու երգվում են բազմաթիվ հին ու նոր գործեր: Երգիչների մի ամբողջ խումբ ներկայացրել է նոր երգ «Մենք, մենք, մենք» վերնագրով:

Երգը կատարում են Հովհաննես Վարդանյանը, Հայրապետ Վարդանյանը, Ռաֆայել Թունյանը, Արտակ Ղևոնդյանը, Ժորա Շահինյանը, Սեյրան Շահինյանը, Արսեն Ալչանգյանը, Հովիկ Բաղդասարյանը:

Նոր երգի երաժշտության հեղինակը Հովհաննես Վարդանյանն է:Երգի խոսքերի հեղինակը Գուգ Գելենցն է: Տեսահոլովակի հեղինակը, ռեժիսորը Արա Գասոյանն է:

Տեսահոլովակում տեղ են գտել կադրեր մերօրյա հերոսների, ինչպես նաև արցախյան պայքարի ճանապարհին տարբեր ժամանակներում հերոսացած այլ քաջերի մասնակցությամբ: Այստեղ են Գարեգին Նժդեհի, Մոնթեի սերնդի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ալբերտ Հովհաննիսյանի և մերօրյա այլ հերոսների նկարներ:

Երգը կարող եք ունկնդրել վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: