Գեղեցկուհի Գոհար Հարությունյանը նշում է ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

Հորը շատ շուտ կորցրած Գոհարն իր կյանքի դժվարին փուլերն ու խոչընդոտները հաղթահարել է մեծ մասամբ ինքնուրույն:

Բնավորության սկզբունքայնության և համառության շնորհիվ Գոհարը բավականին հետաքրքիր ու բազմաշերտ ուղի է անցել:

Գեղեցկության տարբեր մրցույթներում հանդես եկած, հանրապետական և միջազգային մրցանակներ ու տիտղոսներ շահած Գոհարն այսօր ինքն է կազմակերպում գեղեցկության մրցույթներ՝ փորձելով զարգացնել այդ մշակույթը մեր միջավայրում:

Հինգ չքնաղ բալիկների մայրիկը կարողանում է ընտանեկան հոգսերը հաջողությամբ համատեղել գործնական, աշխատանքային հոգսերի, կազմակերպչական խնդիրների հետ:

Գոհարը հաճախ է բարձրաձայնում կանանց իրավունքներին առնչվող տարատեսակ խնդիրներ՝ հետամուտ լինելով դրանց լուծմանը:

Գոհարը նաև հաճախ բալիկների հետաքրքիր ու զվարճալի առօրյայից դրվագներ է հանրայնացնում սոցցանցային իր հարթակում: Նա խոստովանում է, որ գերուշադիր մայրիկ է և միշտ հետևում է բալիկներին, նրանց պահվածքին ու խոսակցություններին:

Հինգ բալիկների գեղեցկուհի մայրիկն այսօր նշում է ծննդյան քառասունմեկամյակը: Նա իր հավասարակշռված, համառ ու բազմազբաղ գործունեությամբ հրաշալի օրինակ է հայ կանանց և աղջիկների համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: