Գեղեցկուհի դերասանուհի Անի Երանյանը շնորհավորել է ռեժիսոր և պրոդյուսեր Ելենա Արշակյանին՝ ծննդյան օրվա առթիվ՝ հսկայան գրառում զետեղելով։
Անին անչափ հուզառատ գրառում է կատարել՝ շնորհավորելով իր սիրելի ընկերուհուն։ Նա այնպիսի խոսքեր է գրել, որ չի կարող անտարբեր թողնել ոչ մեկի։
Նա զավեշտալի կերպով է խոսել իրենց ընկերության սկզբի մասին․ «Շնորհակալ եմ մեզ, որ առաջին օրը հենց չսիրեցինք իրար, որ կոտրեցինք մեր կյանքի գոնե մեկ պրինցիպ և դարձանք ընկերներ»։
Անին Ելենային կյանքի կարևորագույն մարդ, ընկեր, հենարան ու թիկունք է անվանում, անգամ նշում է՝ եթե Ելենան ինչ-որ բան է ասում, նա առանց երկմտելու է ենթարկվում, քանզի նա իր կյանքի երեք կարևորագույն մարդկանցից մեկն է։
Անին ընկերուհուն երջանկություն, ուժ ու եռանդ է մաղթում՝ Աստծուծ խնդրելով հենց այդ պարգևները Ելենայի համար։
Վերջում Երանյանը նշում է՝ շատ է սիրում Արշակյանին։