Գերիների հարցը չի լուծվել, քանի որ Փաշինյանին առաջարկել են պայմաններ, որոնց նա չի համաձայնվել

Հակոբ Բադալյան․ եթե նմանօրինակ հանդիպումները լինում են ուրեմն որոշակիորեն նոր իրավիճակի ձևավորման քայլեր են մոտենում։ Ցավոտ է, որ գերիների հարցով եթե չկա առաջընթաց, ուրեմն իրեն տվել են պայմաններ, որոնք Ն․Փ․ի համար ընդունելի չեն եղել։ Համապարփակ իմանալու համար մանրամասներ են պետք։

Հաղորդուղիների մասով խոսք գնաց ու Ղարաբաղի զարգացման, բայց հայտնի չէ բովանդակային մասը։ Ռուսները ուզում են իրավիճակը պահեն էժան ու հեշտ ռեգիոնում։ Խաղաղարարների ներկայությունը երկար կարող է անբավարար լինել, հետևաբար լարվածության նվազում են ուզում, որ ռեսուրսներն ունենալ այլ մարտահրավերների, իսկ դրանք ՌԴ-ի ամբողջ ծիրով են ողողված։

Գերիների հարցի չլուծումը ինդիկատոր է, հետևաբար պրինցիպիալ համաձայնություններ համակեցության շրջանակներում չկան։ Օրակարգի թելադրողը ՌԴ-ն չէ։ Էստեղ կարևոր է ԱՄՆ-ի նոր վարչակազմի հայացքը ՄԻՆՍԿ-ին, եթե չունենան այն աշխուժացնելու հեռանկար, ապա կմա ֆրանսիան, բայց նա էլ ներուժ շատ քիչ ունի։

Այսինքն ԱՄՆ-ի աշխուժացումն է ՄԻՆՍԿ-ին ևս ակտիվացնելու։

Понравилась статья? Поделиться с друзьями: