«Գինի լիցն էր» խլացնում ձայները կռվի. Խաչենց

Երգող զինվորների երգը հիթ դարձավ։ «Գինի լիցն էր» խլացնում ձայները կռվի։ Խաչենցը ասում է լացելու ժամանակը չէ, երգելունն է։ Խաչենցը Հադրութից է ու առաջին օրը հայտնվավ դժվարագին վիճակում։ Ինքը կոնսերվատորիայում էր, մյուս օրն արդեն Արցախ գնաց։

Տանից իր բան չկարողացավ վերցնել։ Իրենց տունը, երբ տեսավ վերջին անգամ անվնաս էր, բայց հետո էլ բան չիմացավ․․․Իր բուհից էլ երկինք հեռացողներ եղան։ Հիմա կիսատ գործերը զինվորները պիտի անեն։ Մարտիկ երգիչը գնացել է համոզմունքով, որ կռվելու են վերջը մինչև։

Խաչենցի մեջ դեռ բորբոքված են տեսածի ծանր արդյունքներն, ցավը սրված է ու ասում է երգելն է դարմանի նման իրեն փրկում երբեմն։ Կոնսերվատորիայի տղերքով հաճախ նստում են լացում են-երգում են, երգում են-լացում են, որ դիմանան։

Հեռախոսի մեջ իր այգուց Հադրութի նռան ծառի նկարն է պահել, երբեմն նայում է ու հիշում է համը անուշ։

Понравилась статья? Поделиться с друзьями: