«Գիտե՞ք, թե ինչու են թիրախավորել Արծրունին: Հայտնի ֆեյքերը իրենց կեղոտ բերանները բացել են…»

Լրագրող Գոհար Հայրապետյանն Արծրուն Հովհաննիսյանի անվան շուրջ բարձրացախ աղմուկի մասին գրել է. «Գիտե՞ք, թե ինչու են թիրախավորել Արծրունին: Հայտնի ֆեյքերը իրենց կեղոտ բերանները բացել են:

Որովհետև Արծրունը մենակով մի ամբողջ լրատվական դաշտի ապատեղեկտվություն և խուճապ է փակում: Հսկայական գումարներ են ծախսվում, որ խուճապ, ներքին գզվռտոց սկսվի, իսկ մարդիկ նստած լսում եմ Արծրունի ասուլիսները, և փողը ջուրն է ընկնում:

Որովհետև պատերազմներում կռվում են ոչ միայն բանակները, այլև հասարակությունները: Ու հաղթում է այն բանակը, որի թիկունքը ամուր է: Հաղթում է այն հասարակությունը և բանակը, որը մի բռունցք է, միասնական է, որը պառակտված չէ, որը վստահում է իր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Իմ արտասահմանցի գործընկերները զարմացած գրում են, որ անգամ իրենց երկրներում նման որակի աշխատող գրագետ ՊՆ ներկայացուցիչներ չունեն, որը կարողանա այսպես աշխատել պшտերшզմական վիճակում գտնվող հանրության հետ:

Իզուր մի տանջվեք, մենք Արծրուն հանձնելու հայրենիք չունենք…»

Понравилась статья? Поделиться с друзьями: