«Գիտեմ, որ հիմա ուրախ ես…» Մարիամ Մեհրաբյանը սահման է ճանապարհել հոգեբան ամուսնուն

Անասելի հուզիչ իրավիճակների ենք ականատես լինում այս օրերին: Յուրաքանչյուրն իր անձնական օրինակով մի առանձին հիացմունքի արժանի անհատ է:

Սահման մեկնելու առումով մեր քաղաքացիներն անօրինակ վարք են դրսևորում: Դժվարություններին զուգահեռ՝ նրանք ցուցադրում են ոգու և կամքի բացառիկ ամրություն:

Այսօր, շատերի նման, սահման է ճանապարհել իր ամուսնուն՝ Արկադի Մեհրաբյանին, հայտնի հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:

Հանրայնացնելով ամուսնուն ճանապարհելու հուզիչ դրվագներից կադրեր՝ Մարիամ Մեհրաբյանը հուզիչ հրապարակում է արել: Այդ կադրերը ներկայացնում ենք կից:

Նա գրել է. «Երևի թե անհնար է առանց հուզմունքի ճանապարհել տանդ զինվորին, բայց մեր հորովելն ու սուրբ հողը կանչում է, ի զեն և ի գործ, ամուր բազուկ։ Ձեր սիրով պաշտպանեք զինվորին, հայն ու Հայաստանը:

ՄԵՆՔ ենք… Դու էն ուրիշն ես, իմն ես ու գիտեմ, որ հիմա ուրախ ես, որ բանակի մարտունակության համար հոգեբան լինելդ qենք կսարքես»,- հուզիչ հրապարակումը եզրափակել է հոգեբանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: