Իրավապաշտպան Ժաննա Առաքելյան․ եթե կաթողիկոսը քաղաքական գնահատակններ ունի, ինչու՞ է եկեղեցում, դա անընդունելի է։ Ստացվում է հոգևոր դասը ամբողջովին է ընդգրկված այդ թեմայի մեջ։ Այսինքն ագիտացիոն բնույթի է դարձել նրանց դիրքորոշումներն էլ գործողություններն էլ։
Էսպիսի դրսևորումները արդյո՞ք հարում են քրիստոնեական տեսակետերին։ Չգիտեմ, թող բացատրեն։ Գիտեք, երբ մարտի 1ը տեղի ունեցավ, չենք տեսել, որ կաթողիկոսը որևէ կերպ արտահայտում ունենար։ Կարիքը կար, ուզում էին լսել։ Միակ բանը էն էր, որ ուզել էր այցելել Լ․Պ․-ին, որը մերժել էր։
Հիմա կաթողիկոսը պիտի հայտարարի, քաղաքական դեմք է, թե ոչ։ Սրում են իրապես այս տեսակ դրսևորումները։ Հանդարտության կոչեր պիտի ունենա եկեղեցին, որը չենք տեսնում, այսինքն նմանօրինակ դրսևորումը տագնապ է առաջացնում որոշակիորեն, եթե քահանան կարող է էդպես իրեն թույլ տալ։
Քահանան պարտավոր է բոլորին պարզել իր ձեռքը, ախր դա բխում է հենց կրոնական տեսանկյունից։