Մի ընտանիքում կորոնավիրուսից երկու մահ է գրանցվել. մանրամասներ ընտանեկան ողբերգությունից

Գյումրեցի ընտանիքներից մեկի անդամների հետ կատարվածը ապշեցրել է շատերին: Այդ ընտանիքի անդամներից մայրը, հայրը, որդին վերջերս համավարակի ախտանիշներով տեղափոխվել էին նախ Գյումրու, հետո երևանյան հիվանդանոց:

Հիվանդները տեղափոխվել են օգոստոսի հինգին և բուժում են ստացել Էրեբունի բ/կ-ում: Հիվանդանոցային բուժում ստացող ընտանիքի անդամներից հատկապես ծանր էր գնահատվել հոր և որդու վիճակը:

Ի զարմանս շատերի՝ անսպասելի մահացել է մայրը, ում մոտ համավարակի համեմատաբար ավելի թեթև ընթացք է եղել: Մահացած տիկինն ընդամենը հիսունմեկ տարեկան է եղել:

Մինչ ընտանիքը փորձել է ուշքի գալ անսպասելի ու ցավալի իրողությունից, գրանցվել է երկրորդ անսպասելի մահը. մահացել է երեսուն տարեկան որդին, ում մոտ մինչ համավարակը բժիշկները ոչ մի քրոնիկ հիվանդություն չեն ախտորոշել:

Գյումրեցիները ցնցված են կատարվածով: Տղամարդը երկու բալիկ է ունեցել: Ընտանիքը գրանցված է որպես Ռուսական զինվորական բազայի աշխատող: Գյումրեցիները համացանցում հանրայնացնում են մահացած երիտասարդի ընտանեկան լուսանկարները՝ արտահայտելով իրենց ցավն ու ափսոսանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: