Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրածածկ են եղել մի շարք փողոցներ. տեսանյութ

Եղանակային առատ տեղումները նախօրեին Գյումրիում արտակարգ իրավիճակի պատճառ էր դարձել։ Քսան րոպե շարունակ շատ առատ անձրև է տեղացել, ինչի պատճառով ջրածածկ են եղել քաղաքային մի շարք փողոցներ։

Գյումրեցիների կողմից ֆիքսված կադրերում երևում է, թե ինչպես է ջրի առատ հոսք գրանցվել մասնավորապես Ռոսթավելի, Պ․ Սևակ, Պուշկին և այլ փողոցներում։

Հիշեցնենք, որ անցյալ տարի այս քաղաքում բավականին բարդ իրավիճակ էր ստեղծվել առատ տեղումների արդյունքում, ինչից հետո քաղաքում մեկնարկեցին փողոցների բարեկարգման աշխատանքներ։

Ստորև ներկայացնում են երեկ կեսօրից հետո Ռուսթավելի փողոցում տիրող իրավիճակը ներկայացնող կարճատև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հոսող ջուրը փողոցով մեկ գետակի տպավորություն ստեղծում։

Նշենք, որ այս տեսանյութի ներքո գյումրեցիներից ոմանք տեղեկացրել են, որ նման ջրառատ վիճակ է տիրում ոչ միայն նշյալ փողոցներում, այլև մնացած բոլոր փողոցներում, իսկ ոմանք էլ գրել են, որ արտառոց ոչինչ չկա, քանի որ բոլոր երկրներում էլ նման վիճակներ լինում են։

Понравилась статья? Поделиться с друзьями: