Գյումրիում 110 տուն է վնասվել

Գյումրիում անոմալիկ եղանակի արդյունքում առաջացրած վնասները դեռ պիտի չափվի ու գնահատական տրվի,սակայն այն քիչ չէ,հատկապես մի քաղաքում,որտեղ դեռ տնակային կացարաններ կան։

Այսօր ԱՌԴԱ հիմնադրամը ու Գյումրու համայնքապետարանը որոշել են սոցիալական բնակարան տալ վնասված,անպիտան դարձած կացարանների տերերին։ Սոցիալական բնակարանը սենյակ է,կացարան,որը տրվում է աննախադեպ իրավիճակներից տուժած անձանց։ 110 տուն է վնասվել,ապրելու համար պիտանի չեն 9ը,իսկ համաձայնել են տեղափոխվել 3 ընտանիք։

Իհարկե, վերջնական հաշվարկը կարձանագրի վնասները,բայց այս երևույթը այնքան անսովոր էր,որ գուցե պետք է նաև մտածել քաղաքի ջրահեռացման հարցը լուծել,որովհետև սա կարող է էլի կրկնվել։

Գյումրու բնակիչները ասում են,որ ամեն անձրևից հետո առաջանում է նման խնդիր,պարզապես այս անգամ անոմալիան այնքան մեծ էր,որ թափվեց ահռելի քանակությամբ կարկուտ ու անձրև ու հետևաբար քաղաքի ջրահեռացումը չկարողացավ աշխատել։

Գյումրիում քննարկում են այդ հարցը,նույնիսկ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ասել Է,որ այնքան են թալանել,որ դրա համար այդպես եղավ։ Հատկանշական է,որ դա ասում է նա,որի անվան շուրջ ևս նման խոսակցություններ կան։

Понравилась статья? Поделиться с друзьями: