Գյումրու փողոցներից մեկում նորածին է գտնվել. մանրամասներ

Այսօր խիստ ցավալի դեպք է գրանցվել Գյումրիում։ Քաղաքի Ավտոկայան կոչվող թաղամասի փողոցներից մեկում առավոտյան ժամը տասից քիչ անց գտնվել է մի նորածին բալիկ, ով շատ անխնամ վիճակում է եղել։

Բալիկը դրված է եղել շենքերից մեկի պարսպի կողքին։ Երեխային գտել է տարածքում ապրոց հոգեբույժներից մեկը։ Նա մոտակայքում քայլել է, երբ ձայն է լսել։ Մոտենալով՝ տեսել է, որ ձայն հանողը նորածին բալիկ է, ով շարժվում է։

Երեխայի վրա մի հին շոր է գցված եղել, իսկ վզի հատվածում պորտալարն է փաթաթված եղել։ Հոգեբույժն միանգամից զանգել է համապատասխան բաժին։ Երեխային անմիջապես մանկական հիվանդանոց են փոխադրել՝ հանձնելով մասնագետների խնամքին։

Մասնագետներն ասում են, որ բալիկը հավանաբար լույս աշխարհ է եկել մոտ վեց ժամ առաջ։ Նրան զննել են ու որևէ արատ չի հայտնաբերվել համապատասխան զննության արդյունքում։ Երեխան տղա է։ Նրա շորի վրա հողի և խոտի հետքեր են առկա եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями: