«Գնացել եք Սևան, պետության փողերն եք մսխում, հա՞»

Արդեն մի քանի օր շարունակ հայաստանյան ջերմաստիճնաը նորմայից բավականին բարձր է, ինչն առաջ է բերում բնակչության դժգոհությունններն ու բողոքը։ Գ․ Սուրենյանը նախօրեին հայտնել է, որ եկող ամսվա սկզբից ջերմաստիճանը կնվազի առնվազն հինգից վեց աստիճանով։

Իսկ միչն այդ, հայտնի օդերևութաբանը մեկնել է Սևան։ Նա կապուտաչյա գեղեցկուհի լճից լուսանկար է տեղադրել իր սոցհարթակում՝ գրելով հետևյալը․ «Սևանի ջուրը այնքան տաք է, ինձ թվում է, թե Կարմիր ծով եմ եկել»։

Այս հրապարակմանը ևս, ինչպես և նախկին հրապարակումների դեպքում է եղել, տարատեսակ ուշագրավ և հումորային մեկնաբանություններով են արձագանքել օգտատերերը։

Նրանցից մեկը գրել է․ «Գնացել եք Սևան, պետության փողերն եք մսխում, հա՞»։ Այս մեկնաբանությանը որոշ օգտատերեր լուրջ են վերաբերվել և բարկացկոտ արձագանք թողել, իսկ մեկ այլ օգտատեր էլ գրել է հետևյալը․

«Գործ չունեք, հմի մեր ժողովրդի հոլովում չիմացող զանգվածը լուրջ կընդունի։ Կգնան Սևանի մեջ կխեղդեն խեղճ մարդուն»։

Понравилась статья? Поделиться с друзьями: