Աիդա Սերոբյանի անցած ուղին շատերի համար զարմանալի, շատերի համար էլ հիացմունքի արժանի է:
Նա մասնակցել է արցախյան իննսունականների մարտերին, մասնակցում է նաև մերօրյա մարտերին՝ փրկելով զինվորների կյանքերը:
Աիդայի ընտանիքն ապրել է Վրաստանում, և Աիդան ապրել է այնտեղ: Հետո նրանք փոխադրվել են Հայաստան, որտեղ էլ մինչ օրս ապրում և գործում է Աիդան. խաղաղ պայմաններում նա զբաղվում է հասարակական գործունեությամբ:
Արցախյան իննսունականների մարտերին Աիդան մեկնել էր մասնակցելու ընդամենը երկմասյա նախնական ժամկետով, սակայն նա այնտեղ մնաց շուրջ չորս տարի՝ էական դեր ու նշանակություն ունենալով մարտերի հաջող ընթացքի վրա: Այդ ժամանակ նա երեք բալիկ է ունեցել:
Աիդան այդ ընթացքում չորս անգամ վիրավորում էր ստացել, սակայն շարունակել է իր մասնակցությունը, իսկ հետո ստեղծել է հասարակական կազմակերպություն, որը հոգացել և հոգում է պատերազմին մասնակցած և զոհված կանանց ընտանիքների հոգսերով:
Աիդան այսօր էլ ճակատում է՝ մասնակցելով տարբեր կարևոր գարծողությունների: