«Գոգլիս, սերդ, գեղեցկությունդ, նվիրումդ, համարձակությունդ, հավատարմությունդ…» Արման Բաբաջանյանի ջերմ շնորհավորական հրապարակումը

Այսօր ինքնատիպ ու պրոֆեսիոնալ հաղորդավար Գոհար Հարությունյանի ծննդյան օրն է: Ինչպես հայտնի է, նա աշխատում է Առաջին լրատվականում, որի ղեկավարը Ա. Բաբաջանյանն է:

Ինչպես շաբաթներ առաջ Գոհարն էր լուսանկարով ու գնահատողական խոսքերով շնորհավորել Ա. Բաբաջանյանի ծննդյան տարեդարձը, նույնկերպ վարվել է նաև Ա. Բաբաջանյանը: Նա ջերմ շնորհավորական հրապարակում է հանրայնացրել՝ կցելով իր և Գոհարի համատեղ սելֆին:

Ա. Բաբաջանյանը գրել է. «Կյանքը ամբողջացնող, լրացնող, ներդաշնակեցնող ամենակարևոր ներկայությունը… Միակը, որը խուժում է առանց հարցնելու, տատամսելու, խորշելու և վախենալու…

Չգիտեմ՝ քեզ ճանաչող քանիսն են ինձ պես օրհնված զգում:

Գոգլիս, սերդ, գեղեցկությունդ, նվիրումդ, համարձակությունդ, հավատարմությունդ թող փոխհատուցվի առողջությամբ:

Քեզ հնարավոր չի ուղղակի սիրել, քեզ անհնար ա վարձահատույց լինել, քեզ հետ ուղղակի անհնար ա…

Պինդ գրկում եմ, պաչում եմ, շնորհավորում եմ…»

Պատգամավորը շնորհավորական խոսքերը եզրափակել է անգլերեն հետևյալ արտահայտությամբ. «Thanks for being such a great friend. Happy birthday!»

Понравилась статья? Поделиться с друзьями: