Գոհար Ավետիսյանը հրապարակել է որդու նոր լուսանկարը. նա պարզապես հրաշք է

Իր հետևորդների կողմից բավականին սիրված Գոհար Ավետիսյանը շարունակում է նրանց ուրախացնել իր գեղեցիկ, չքնաղ բալիկի նոր լուսանկարներով: Նրա հրապարակումներին ջերմագին սիրո խոսքերով են արձագանքում դիմահարդարի էջի հետևորդները:

Գ. Ավետիսյանը սոցցանցային հարթակներում արված իր հրապարակումներով իր հետևորդների ցույց է տվել, թե ինչպիսի ճոխ ու գեղեցիկ միջոցառում է նա կազմակերպել սիրելի զավակի՝ փոքրիկ Գասպարի համար՝ նշանավորելով նրա քառասունօրյա հոբելյանը:

Ամենուր գեղեցիկ դեկորատիվ ու թեմատիկ ատիբուտներով են զարդարել, առատորեն ձևավորել գույնզգույն ծաղիկներով: Գոհարը ևս բավականին մեծ չափսերի ծաղկեփնջեր է ստացել:

Նորաթուխ մայրիկը չի թաքցնում իր հիացմունքը որդու արտաքին տեսքի, գեղեցիկ աչուկների նկատմամբ: Փոքրիկ Գասպարը պարզապես հրաշք է:

Հատկապես գեղեցիկ է լուսանկարներից մեկը, որտեղ փոքրիկ տղան իր ջինջ ու մաքուր հայացքով անթարթ և ուշադրությամբ նայում է ֆոտոխցիկին:

Գասպարի հաճելի ներկայությունը չի խանգարում բազմազբաղ ու աշխույժ մայրիկին կազմակերպել իր առօրյան ու հասցնել զբաղվել նաև աշխատանքային հոգսերով:

Понравилась статья? Поделиться с друзьями: