Գոհար Ավետիսյանը 8000 դոլար արժեք ունեցող նվեր է մատուցել ամուսնուն

Ռուսաստանաբնակ հայտնի և պահանջված դիմահարդար Գոհար Ավետիսյանը երեկ տոնել է ամունու՝ Սերգեյի տարեդարձը։ Ինսթագրամյան իր օգտահաշվի «պատմություններ» բաժնում հետևորդներին հայտնել է, թե ինչ նվեր է մատուցել ամուսնուն։

Նշել է, որ դրա մասին Սերգեյը երազում էր։ Այն Hublot բրենդի ժամացույց է, որի արժեքը 8․000 դոլար է։

Դիմահարդարը նաև ամուսնու հետ լուսանկար է հանրայնացրել և գրառել․ «Երջանկություն է տեսնել, որ քո կողքին մարդը ծաղկում է։ Որքան հնարավոր է՝ շատ ժպտա, մեծ Գասպար»։

Գասպարը զույգի որդին է, ով կարծես հայրիկի պատճենը լինի։

Գոհար Ավետիսյանը նաև պատասխանել է հետևորդներից մեկի հարցին, թե քանի՞ երեխա են ամուսիններն ունենալու։ Գոհարը պատասխանել է, որ ինքը երազում է հինգ երեխա ունենալ, իսկ ամուսինը՝ երեք։

Հիշեցնենք, որ Գոհարն ընտանիքի հետ Հայաստանում էր։ Դիմահարդարը հաճախ է այցելում հայրենիք, նշել է, որ ամուսինն առաջին անգամ է Հայաստանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: