Գոհար Ավետիսյանը ևս օրերս նշեց իր թանկագին առաջներկ մեկամսյա հոբելյանը: Ինչպես մայրացած մեր մյուս հայտնի դեմքերը, Գոհարը ևս այդ օրը նշանավորեց իր բալիկի հետ լուսանկարները հանրայնացնելով:
Հայտնի, սիրված ու բազում հետևորդներ ունեցող դիմահարդարը մի փոքրիկ, կարճատև հոլովակ ու երկու լուսանկար է հանրայնացրել իր էջերում՝ նշելով, որ օրը շատ նշանավոր է իր համար, քանի որ իր կյանքի ամենաթանկ ու ամենասիրելի տղամարդն այսօր դառնում է մեկ ամսական բալիկ:
Նա բալիկին հոլովակում սիրում, գորուրում է՝ անվանելով «իմ երջանկություն»: Գոհարը հոլովակը վերնագրել է «Մեկ ամսական երջանկություն»:
Բալիկի մեկամսյա ներկայությունը անափ երջանկություն է նվիրել դիմահարդարին: Հոլովակում Գոհարը չհարդարված վիճակում է, գիշերային հագուստով, սակայն նա գեղեցիկ է, քանի որ սիրող ու երջանիկ մայրիկ է:
Նորաթուխ մայրիկների ուշարությունը կիսում են նրանց համացանցային ընկերները: Գոհարին բազմաթիվ ջերմ ու հաճելի խոսքեր են հղվում նրա հրապարակումների ներքո։