Գոռ Հակոբյան․ մենք էդպես էլ չորոշեցինք Արցախը մերն է, անկախ է, ի՞նչ է։ Մենք կոնսենսուսային քննարկումների կարիք ունենք։ Պիտի նպատակադրումները հասկանանք, նոր առաջ նայենք։
Կարգավիճակի վերաբերյալ, այս պահին հստակ դիրքորոշումները պարզորոշ չեն։ Դրա տակ ինչ են ընկալում, անհասկանալի է։ Պարզորոշ պետք է դառնա, եթե խթանենք նաև ու մեր դիրքորոշումը հստակեցվի։
Հետո պիտի ընկալենք մեր դաշնակիցներին էլ հակառակորդներին էլ։ Հիմա Ադրբեջանի մոտ էնպիսի տպավորություն է ՝ «թուրը ամեն տեղ կկտրի»։ Կարևոր է բոլորի դիրքորոշումները, բայց մերը ամենկարևորն է։ Մեր նպատակադրումը պարզորոշ լինելուց հետո, կընկալենք ուր ենք գնալու։
Մենք ի սկզբանե 2018ից չընկալեցինք կառավարող ուժի դիրքորոշումը, գործընթացը։ Ինչ մանևրներ էին։ Հստակեցումը չստացանք մինչ կռիվ, բայց հետո էլ չստացանք։ Հստակեցնելու լիքը ու լիքը բաներ կան, որը ներքին հանրությունով նաև պիտի անենք։ Խնդրին լայն պետք է նայվի ու ընկալվի, որ կան հաղթողներ-պարտվողներ և կարիք կա ներքին մոբիլիզացիաների ու կարողությունների զարգացման։