Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է. լուսանկարներ

Լրանում է գործարար, բարերար Ս. Կարապետյանի ծննդյան հիսունվեցամյա հոբելյանը: Նա ծնվել է հայաստանյան Կալինինո քաղաքում, որն այժմ Տաշիր է կոչվում: Ապագա գործարարը դպրոցական կրթությունը շարունակել է բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ ավարտելով Պոլիտեխնիկական ինստիտուտը:

Աշխատանքային գործունեությունը սկսվել է հենց ծննդավայրում: Նա տեղի ամանեղենի գործարանում ավագ տեխնոլոգ և տնօրեն է աշխատել, որից հետո հիմնել է «Զենիթ» ավտոպահեստամասերի գործարանը:

Իննսունականներին գնացել է Ռուսաստան, որտեղ էլ ավելի լայն գործունեություն է ծավալել՝ հասնելով լուրջ հաջողությունների:

Նշանակալի հաջողությունները նա շուտով սկսում է ծառայեցնել ոչ միայն գործարարական ծավալները ընդլայնելուն, այլ նաև հայրենիքին ու հայրենակիցներին օգնելու, բարերարական գործունեություն կատարելու համար:

Գործարարի կինը՝ Էթերի Կարապետյանը ևս զբաղվում է գործարարությամբ, բիզնեսով. ղեկավարում է Սպա կենտրոն: Զույգն ունի երեք զավակ:

Ավագ որդին՝ Սարգիսը, աշխատում է հոր հիմնադրած կազմակերպությունում: Սարգսի կինը՝ Սալոմեն, վրացուհի է: Կրտսեր որդին՝ Կարենը և դուստրը՝ Տաթևիկը, նույնպես ամուսնացած են:

Понравилась статья? Поделиться с друзьями: