Գուրգեն Դաբաղյանի կինը ցույց է տվել, թե ինչպես են իրեն ու փոքրիկին դիմավորել տանը. տեսանյութ

Իննա Դաբաղյանը, ով մեկ տարի առաջ գեղեցիկ ընտանիք կազմեց սիրված երգիչ Գ. Դաբաղյանի հետ, արդեն մայրիկ է դարձել: Նա նույնպիսի գեղեցիկ ու նրբատես մայրիկ է, որպիսի հարսանացու էր ժամանակին:

Գեղեցկուհի մայրիկն իր ինստագրամյան հարթակում հետևորդներին ցուցադրել է, թե ինչպես են իրեն ու նորածին դստրիկին դիմավորել տանը:

Իսկ մինչ այդ, Շուշաննայի հայրիկը՝ Գուրգեն Դաբաղյանը, մեկ ուրիշ տեսանյութով պատմել էր, թե ինչպես է սիրելի տիկնոջն ու դստրիկին տուն տանում:

Իննա Դաբաղյանի հանրայնացրած փոքրի, կարճատև նկարահանված նյութից հասկանալի է դառնում, որ տանը գեղեցկուհի նորաթուխ մայրիկին ու սպասված բալիկին շատ շքեղ ու ջերմ են դիմավորել:

Հատուկ ուշադրություն է դարձվել դեկորատիվ ձևավորումներին, իսկ դիզայներական լուծումները գերազանցապես բաց գույների մեջ են: Փոքրիկ Շուշաննայի պատվին շքեղ տորթ են պատրաստել բաց վարդագույն երանգի մեջ:

Իննան բազմաթիվ շքեղ ծաղկեփնջեր է նվեր ստացել, որոնք ևս երևում են կադրերում:

Понравилась статья? Поделиться с друзьями: