Սիրված ու ինքնատիպ երգիչ Գ. Դաբաղյանը միառժամանակ լուռ էր, իսկ նրա երկրպագուներն արդեն կարոտել են նրա կատարումները:
Հետևելով իր գործընկերների օրինակին՝ Գ. Դաբաղյանը որոշել է յուրօրինակ կերպով կապ հաստատել իր երգարվեստի սիրահարների հետ: Այդպիսով նա փորձում է գոհացնել իր երկրպագուներին, ովքեր նոր երգերի ակնկալիքներ ունեն:
Գ. Դաբաղյանը հարցում է արել, թե արդյոք նրանք սպասո՞ւմ են նոր երգերի: Իսկ մինչ նոր երգը պատրաստ կլինի, երգիչն իր մեքենայից եթերով առաջարկում է վայելել իր կենդանի կատարմամբ մի գուսանական չքնաղ երգ:
Երգիչը կատարում է «Աննման եղնիկ» գուսանական հրաշալի սիրային երգը, որի հեղինակը Գուսան Զաքարյանն է՝ Սարգիս Մկրտչի Զաքարյանը:
Երկրպագուները բավականին ջերմ արձագանք են տվել երգի կատարմանն ու երգչի մտահղացմանը: Հիմնական արձագանքներում ասվում է, որ նրա ձայնն ու կատարման կերպը բոլորովին տարբեր է բոլորից, նա ուրիշ է:
Երգչի հրաշալի կատարումն առաջարկում ենք վայելել կցված տեսանյութում:
Իսկ դուք սպասում ե՞ք նոր երգերի ?🤔Մինչ նոր երգերը պատրաստ կլինեն վայելեք այս գեղեցիկ երգը ևս մեկ անգամ😉
Опубликовано Gurgen Dabaghyan Суббота, 23 мая 2020 г.