Գրիգի ու Սոնայի հարաբերությունների մասին խոսեցին մեկ տարի առաջ ու հետո նրանք ամուսնացան։ Զույգը շատ հումորասեր է ու նրանք իրենց ամեն քայլը կարծես դարձնում են հումորային ուրախ սկետչ։
Գրիգը խոստովանել է, որ Սոնան հումորով չի զիջում ու հաճախ անցնում է իրեն։ Տիկ-տոկում զույգը հոլովակներ է պատրաստում, որտեղ երկուսով որևէ թրենդային նմանակում են անում, կամ Սոնան պարային հոլովակներ է պատրաստում հաճախ իր խմբի աղջիկների հետ։
Սոնան ու Գրիգը վումենս քլաբից հետո, դադար վերցրեցին ու վերադարձան շքեղ հաղոդմամբ, որից հասկանալի է դառնում, որ շատ գումար է ծախսված ու ամենաթանկերից է հայակական ալիքների կոնտենտի մեջ։ Գրիգը ինքն է ասել, որ մեծ ներդրումներ կան։ Արդյո՞ք կոնֆլիկտի պատճառով առանձնացան, հայտնի չէ, բայց ֆինանսական առումով շատ թանկ պրոյեկտ են սկսել։
Հաղորդումը կոչվում է ՝ երեկո շանթում Գրիգի հետ։ Ֆորմատը արտասահմանյան է, բայց հայաֆիկացված։ Շոուի արտաքին մասը մտածվում ու իրականացվում է Սոնայի կողմից։ Հագուստներց ու պարերից սկսված։ Պրոյեկտը ռեյտինգային է։