Գրիգի և Սոնայի ընտանիքում այսօր տոնական օր է եղել՝ լի անակնկալներով և հաճելի պահերով: Այս մասին իմանում ենք զույգի, ինչպես նաև նրանց ընկերների սոցցանցային հրապարակումներից:
Գրիգի և Սոնայի ընտանիքն այսօր մեկ տարեկան է դառնում, ինչի առիթով էլ Գրիգը սիրելի տիկնոջ համար հաճելի ու գեղեցիկ նվեր է պատրաստել: Նրանց սոցցանցային պատմություններից երևում է, որ ամուսինը կնոջ համար միջոցառում է կազմակերպել, որին հրավիրել է նաև իրենց ընդհանուր ընկերներին:
Քանի որ Գրիգի ու Սոնայի համար խիստ սիրելի է Արամ Էմպետրիի «Կուզես» երգը, Արամն անձամբ ներկա է գտնվել ամուսնական զույգի տոնական միջոցառմանը՝ ուրախացնելով իր ընկերներին հրաշալի կատարմամբ:
Անակնկալների շարանը Սոնայի համար անսպասելի ու շատ հաճելի է եղել: Նա իր տպավորություններով կիսվել է իր ինստագրամյան էջում:
Ինստագրամյան մեկ այլ հրապարակմամբ էլ Գրիգը հիշել է, թե ինչ ուրախ խնջույք են կազմակերպել ու լավ ժամանակ են անցկացրել իրենք ուղիղ մեկ տարի առաջ: