Գրող Դավիթ Մշեցու ծննդյան օրն է. նա արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ Արցախում է

Երիտասարդ ստեղծագործող Դավիթ Մշեցին այսօր բոլորում է ծննդյան երեսուներեքամյա հոբելյանը: Այս տարի գրողը յուրօրինակ կերպով է նշում ծննդյան տարեդարձը, ինչպես նրան բախտակից շատ-շատերը:

Դավիթը սեպտեմբերյան մատրերի մեկնարկից մինչ այսօր եղել է Արցախում: Ճիշտ է, նա ազնվորեն խոստովանում է, որ անձամբ դեռ ոչ մի մшրտական գործողության չի մասնակցել, բայց անհամբերությամբ և սիրով սպասում է, թե երբ է ստանալու իր առաջադրանքը:

Դավիթը ծնվել է Գեղարքունիքի մարզում, սովորել է Կարճաղբյուր գյուղի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում: Դպրոցական ուսումնառությունից հետո նա սովորել է նախ ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետում, ապա՝ Երևանի Ֆինանսական ակադեմիայում:

Դավիթը յուրօրինակ ստեղծագործող է: Ընտրելով Մշեցի գրական կեղծանունը՝ նա ցանկացել է դրանով ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել Մուշի և Մուշի հետ կապված ամեն ինչի հանդեպ:

«Արթնացում», «Այլագրություն», «Սիրո ծաղկաքաղ» և այլ ժողովածուներ… Դավիթ Մշեցին իր գործերում ներկայացնում է գրականության թեմաների ու հեղինակների սինթեզում, նորովի է ներկայացնում արդեն արծարծված թեմաները:

Понравилась статья? Поделиться с друзьями: