Աննա Հակոբյանը հետաքրքրաշարժ պատմություններ է ներկայացնում սահմանամերձ բնակիչների կյանքից: Նա բազմաթիվ հետաքրքիր դեպքերի է ականատես եղել, որոնցով կիսվում է իր սոցցանցային էջում:
Սահմանամերձ գյուղերից մեկում Ա. Հակոբյանը ծանոթացել է Գևորգի և նրա ընտանիքի հետ: Նա իմացել է, որ Գևորգի մայրիկը բալիկի է սպասում, իսկ Գևորգն իր հետ կիսվել է մոր բարեհաջող ծննդաբերության հետ կապված իր մտահոգություններով:
Օրերս Ա. Հակոբյանին տեղեկացրել են, որ Գևորգի մայրիկը բարեհաջող կերպով ծննդաբերել է՝ չքնաղ դստրիկ լույս աշխարհ բերելով:
Երբ Ա. Հակոբյանը փորձել է իմանալ, թե ինչի կարիք ունեն բնակիչները, նրանք բոլորն էլ միահամուռ կերպով պատասխանել են, որ միակ ցանկալի բանն այս օրերին խաղաղությունն է, իսկ մնացյալը կլինի հընթացս:
Վարչապետի տիկինը հանրայնացրել է նաև սահմանակից մեկ այլ բնակչի՝ տիկին Սվետայի մասին մասին որոշակի տեղեկություն: Տիկին Սվետան ստեղծագործություններ է գրում, իսկ Ա. Հակոբյանը հաճույքով կարդացել է դրանցից մի քանիսը:
Լուսանկարներ եւ փոքրիկ պատմություններ Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերից:
Опубликовано Anna Hakobyan Вторник, 28 июля 2020 г.