Գևորգ Պետրոսյանի դուստրը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Արուսիկի վերջին հոլովակը մեկ ամիս առաջ էր ներկայացվել, սակայն նա ժամանակը իզուր չվատնելով ներկայացրեց երկրորդը, որը կոչվում է «դե հիմա ասա»։

Բառերը՝ Կ․Ասլանյանինն են, միքս-գործիքավորումը Սաս Շահպարյանի, ռեժիսորը Հարութ Գևորգյանի։Արուսիկը հոլովակում պարզապես երգչուհու դերում է, իսկ կերպարները՝ սիրահարներ են, որոնք վերջում հեռանում են իրարից։

Երգը ինքին էդպիսի սիրո մասին է, որը մնում է կիսատ։Արուսիկը 331000 ֆոլովեր է հավաքել յութուբում, սակայն նրա տեսահոլովակները դեռ շատ դիտումներով ռեկորդներ չունեն, բայց հաշվի առնելով այն երաժշտությունը, որը ինքը կատարում է, գուցե և ֆաները շատանան, որովհետև դա մոդայիկ է որպես էդպիսին։

Արուսիկը զգեստներով է երկար հոլովակում, մազերը ալիքաձև են։Արուսիկի քավերները ֆբ-ում հաճախ է շատ դիտումներ ունենում, որովհետև շահարկվում է հոր՝ Գևորգ Պետրոսյանի անունը, և դստրիկը փ․ռ․ է հավաքում նաև հենց նրա շնորհիվ։ Գ․ Պետրոսյանը մշտապես ասել է, որ երազում է Օֆելյա Համբարձումյանի փառքը ունենա իր դստրիկը։

Понравилась статья? Поделиться с друзьями: