Գևորգ Սիրեկանյանի անչափ նուրբ ու հուզիչ երգի պրեմիերան. «Կողքիդ եմ լինելու»

Գևորգ Սիրեկանյանը հայտնի է իր ռոմանտիկ և նուրբ մեղեդայնություն ունեցող, հիմնականում քնքուշ սիրո թեմատիկայով հարուստ երգերով, որոնք հատկապես սիրելի են սիրահարված զույգերի համար, քանի որ հոսում են սիրող սրտի խորքից:

Գ. Սիրեկանյանը նոր երգ է ներկայացրել, որը դեռ չունի տեսահոլովակ, բայց արդեն հասցրել է սիրվել: Նոր երգում Գ. Սիրեկանյանը հավատարիմ է իր ընտրած ոճին: Երգը բավականին շատ նմանություններ ունի Գևորգի նախորդ երգերի հետ:

Երգը վերնագրված է «Կողքիդ եմ լինելու»: Գևորգ Սիրեկանյանն անձամբ է հեղինակել երգի խոսքերը, իսկ երաժշտությունը նա ավարտուն տեսքի է բերել մեկ այլ երաժիշտի համահեղինակությամբ. նրան այդ հարցում օգնել է Գևորգ Հովհաննիսյանը:

Երգում տեղ են գտել բազմաթիվ գեղեցիկ բառակապակցական արտահայտություններ, որոնցով երգիչը բնութագրում է իր սիրելի էակին: Այդպիսի արտահայտություններից են. «Իմ ամենից ամենասիրուն, Իմ անարև կյանքում գարուն…» և այլն:

Այս գեղեցիկ ու նուրբ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: