Դանիացին Կոպենհագենի անտառներում հսկաներ է տեղադրել․ տեսեք, թե որքան անսովոր և գեղեցիկ տեսք է ստացել անտառը

Կոպենհագենում բավականին մեծ տարածքներ են բաժին ընկել անտառներին։

Մի դանիացի, ում անունն է Թոմաս Դամբոն, որոշել է անտառը իր սովորական տեսքից մի փոքր տարբերվող դարձնել, ինչպես նաև ցանկանում էր, որ անտառն իր սովորական տեսքից մի փոքր տարբերվի և այն մարդիկ, ովքեր ազատ ժամանակը, որը հատկացնում են զբոսանքին և այն անցկացնում քաղաքային միջավայրում, ցանկություն ունենան այցելել անտառ և այդ կերպ պահպանել մարդ-բնություն այդքան կարևոր կապը։

Եվ ահա, Դամբոն փայտից կամ նմանատիպ նյութից կարողացավ ստեղծել հսկա մարդիկ։

Նրանցից յուրաքանչյուրի վրա գրություն կա, որը կարդալուց հետո կարելի է հասկանալ, թե ինչ բնութագրում ունի տվյալ հսկան և ինչպիսին է ինքը։

Գրությունները բավականին հետաքրքիր են, քանի որ կարդալուց հետո, երբ նայում ես հսկայի դեմքին, հասկանում ես, թե որքան ճշգրտորեն է եղել արված նկարագրությունը։

Այս հսկաների պատրաստման համար Թոմաս Դամբոն օգտագործել է ոչ միայն փայտ, այլև բազմաթիվ վերամշակված նյութեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: