«Դասալիք հիմարներ, որ իմ փոքր քույրերի սենյակ եք մտել. Դուք մեղք եք, խեղճ ու ճղճիմ.» Մարիամ Փաշինյան

Ինչպես հայտնի է, վարչապետը կեսգիշերն անց հայտարարել էր, որ ստիպված ու երկար քննարկումներից հետո ստորագրել է բոլորիս համար խիստ ցավոտ պայմանագիր: Հընթացս հանրայնացված տեքստից հասկանալի է դառնում նաև որոշ մանրամասներ պայմանագրից:

Մինչ Ռուսաստանի նախագահը այդ մասին հատուկ խոսքով էր հանդես գալիս, Հայաստանում մի շարք անձիք հավաքվում են Կառավարության ու այլ պետական կառույցների շենքերի մոտ: Հավաքը վերածվում է անկանոն ջшրդ ու փշուրի:

Ճանապարհին մարդիկ կանգնեցնում են Արարատ Միրզոյանին փոխադրող մեքենան, նրան դուրս հանելով՝ փոքրիկ աղջնակի աչքերի առաջ դաժանորեն հшրվшծում են: Նա այժմ վիրահատության է ենթարկվում:

Վարչապետի դստեր սոցցանցային հրապարակումից հասկանալի է դառնում, որ մի խումբ անձիք եղել են նաև վարչապետի կեցավայրում, մտել են ներս, եղել են երեխաների սենյակներում:

Մարիամ Փաշինյանն իր սոցհարթակում արված հրապարակման մեջ խեղճ ու ճղճիմ է անվանել իր փոքրիկ քույրերի սենյակը մտնողներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: