«Դավիթը մեր սերնդի ամենաազիվն էր, ամենալավն էր, ամենահամեստն էր, ամենաանկոտրունն էր.» Տիգրան Հակոբյան

Դավիթ Մաթևոսյանի մահվան մասին ցավալի լուրն առավոտից նրա բոլոր մտերիմներին իրենց ցավն արտահայտելու առիթ է տվել: Դավիթը մշտապես ու իր ներկայության բոլոր ոլորտներում եղել է պայքարի առաջնային գծում:

Գրականագետ, լրագրող Տիգրան Հակոբյանն իր սոցհարթակում Դավիթի զոհվելու առիթով հուսական հրապարակում է արել.

«Դավիթը մեր սերնդի ամենաազիվն էր, ամենալավն էր, ամենահամեստն էր, ամենաանկոտրունն էր:

Կռվում էր ռшզմի դաշտում, հետո թշնամու ավերվածը վերականգնում, հազարավոր ծառեր տնկում, անձնական ողբերգությունները հաղթահարում էր:

Ընտանեկան օրինակելի օջախը պահպանում և պաշտպանում էր, երեխեքին մարդ ու քաղաքացի էր դաստիարակում, իր ձեռքով պատրաստած ինչ-որ կախարդական քսուքներով մարդկանց բուժում, բանտ էր նետվում, դուրս էր, գալիս նույն վճռականությամբ պայքարում էր հանուն արդարության, ու ազատության, ինչն իր համար բարձրագույն արժեքներ էին:

Ու ամենը անում էր դավթական համեստ ու իմաստուն ժպիտով…» Տ. Հակոբյանն իր հրապարակումն ավարտել է այն մտքով, որ Դավիթն իրապես լեգենդ էր, սակայն այդպես էլ լեգենդ չդարձավ:

Понравилась статья? Поделиться с друзьями: