Մերօրյա գոյաբանական պայքարը հանուն մեր զավակների ապահով ու խաղաղ ապագայի է մղվում: Ասյ կարգախոսն է սահմանին կանգնած բոլոր հերոսների շուրթերին: Այս կարգախոսն է ամուր թիկունքն ապահովողների շուրթերին:
Յուրաքանչյուրը նորովի ու յուրովի է վերարժևորում կյանքն ու իրականությունը: Կյանքն ու իրականությունը այլ տեսքով ու իմաստավորմամբ է այլևս ներկայանում բոլորի համար:
Արամ MP3-ին, որ այս օրերին ընկերների հետ ակտիվորեն թիկունքային պաշտպանություն է կազմակերպում, հաճախ է համախմբվածության ու միասնականության կոչերով հանդես գալիս:
Նա այսօր հուզիչ հրապարակում է արել որդու՝ Դավիթի ծննդյան օրվա առիթով՝ առիթը օգտագործելով այսօրվա պայքարը վերաժևորելու համար: Արամը, հրապարակելով իր և որդու համատեղ լուսանկարը, գրել է հետևյալը.
» Էս ձագերը պետք ա խաղաղ երկնքի տակ ապրեն: Այս օրերը բոլորիս ստիպեցին համախմբվել, մի բռունցք դառնալ: Երազանքս մեկն է, որ այս համախբվածությունը լինի հավիտյան, քանզի միասին մենք անպարտելի ենք: Բոլորիդ ցավը տանեմ»: