«Դատարկեք գրպանները.» դերասան Արտյոմ Կարապետյանը կոչով դիմել է ունևորներին

Դերասան Արտյոմ Կարապետյանը կոչով ու հորդորով դիմել է հանրության ունևոր հատվածին: Դերասանին բարկացրել է այն միտքը, որ հնչեցրել է վարչապետը, այն է՝ գումար չկա համազգեստի համար:

Նա հորդորում է բացել, դատարկել գրպանները: Կարի արտադրամասերը կանգնեցնել և սկսել համազգեստ կարելը: Քննադատելով ունևորների պասիվությունը՝ դերասանը հարց է ուղղում. «Ի՞նչ է, նրանք այս պшտերազմից ուզում են մաքուր, առանց կեղտոտվելու դուրս գա՞լ»:

Հիշեցնելով երկու տարի առաջվա դեպքերը՝ Ա. Կարապետյանը նշում է, որ Եվրոպան մեծ գումար էր ուզում տալ Հայաստանին, բայց վարչապետն այդ օգնությունը չուզեց՝ ասելով, որ մեր երկրում շատ գրպաններ կան: Հիմա այդ գրպանները բացելու ժամանակն է:

Դերասանը քննադատում է բոլոր նրանց, ովքեր դեռ բարուրից իրենց երեխաներին ազատում են զինծառայությունից, իսկ հիմա էլ պասիվ դիրք են զբաղեցրել: Նա հորդորում է բոլորին տանել ճակատ: Ճակատ տանել նրանց, որոնց այս տարիների ընթացքում դատում են, ու այդ դատերն անընդհատ ձգձգվում է:

Դերասանն ասում է, որ ինքն էլ է կամավորագրվել, բայց պահանջում է, որ բոլոր ունևորների փողերը վերցնեն, հանեն բանկերից և ուղղեն բանակի հզորացմանը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: