Դարձյալ ջրահեղձության ցավալի դեպք՝ անդառնալի ելքով

Այս տարվա ամառային ժամանակաշրջանն աչքի ընկավ նաև ջրահեղձության դեպքերի թվի աճով: Հայաստանյան ու արցախյան այդօրինակ դեպքերի հիմնական տուժողները երեխաներ ու պատանիներ են:

Հերթական ցավալի դեպքն անդառնալի ելքով տեղի է ունեցել այսօր լուսադեմին: Վաղ առավոտյան՝ ժամը վեցից քիչ անց, Ճգնաժամային կառավարման կենտրոնը զանգ է ստացել՝ տեղեկությամբ, որ Գինեվետ գյուղի ծայրամասում մի քաղաքացի է խեղդվում:

Նշված վայր ուղևորված փրկարարները տեսել են, որ քաղաքացին ընկել է մոտ յոթ մետր խորություն ունեցող ջրավազան, որը գտնվում է Այգեզարդ գյուղի տարածքում՝ գյուղական հողատարածքներին կից: Ջրավազանը նախատեսված է եղել հատուկ ոռոգման համար:

Հատուկ ջոկատային հաշվարկի ուժերի օպերատիվ գործողությունների արդյունքում ջրավազանից դուրս է բերվել քաղաքացին, սակայն նա արդեն հրահեղձ է եղել, ու կյանքը փրկել չի հաջողվել:

Պարզվել է, որ խեղդված տղան ընդամենը տասնվեց տարեկան էր: 2004 թվականին ծնված Մուշեղն ապրում էր հարակից Գինեվետ համայնքում:

Понравилась статья? Поделиться с друзьями: