Դարձյալ ջրահեղձության ցավալի դեպք. այս անգամ ջրահեղծ եղածը կին է

Ջրահեղձության դեպքերը, ցավոք սրտի, շարունակվում են: Վերջին ցավալի լուրը Կոտայքի մարզային տարածաշրջանից էր: Ջրահեղձության նոր դեպք է գրանցվել երեկ՝ օգոստոսի 28-ին, դարձյալ Կոտայքում:

Այս անգամ ջրահեղձ է եղել մի կին, ում մարզում ոստիկանական ներկայացուցիչները նախ փնտրել են որպես անհետ կորած: Նա Կարենիս համանքի բնակչուհի էր, անունը՝ Լյուդմիլա: Լյուդմիլան վաթսունութ տարեկան էր:

Ոստիկանական մարզային ներկայացուցիչները սկզբում Լյուդմիլայի անհետացման լուրն են ստանում, սկսում են որոնողական աշխատանքներ ծավալել, իսկ հետո գտնում են նաև նրա իրերը Չարենցավան-Ալափարս ճանապարհի վրա:

Նշված ճանապարհի կամրջին մոտ հատվածում ոստիկանները գտնում են Լյուդմիլայի հեռախոսն ու այլ իրեր: Որոնողական աշխատանքներին ավելի արդյունավետ ու լայն ծավալով ընթացք տալու համար ոստիկանական օժերը կանչում են փրկարարական օժանդակ ուժեր:

Ի վերջո Լյուդմիլայի մարմինը հայտնաբերվում է Արգել ջրավազանից ջրահեղձ եղած վիճակում: Այս ցավալի դեպքը տեղի է ունեցել երեկ՝ կեսօրից քիչ անց:

Понравилась статья? Поделиться с друзьями: