Դեկտեմբերի 19ին, երեք օրով կհայտարարվի սուգ

Դեկտեմբերի 19ին, երեք օրով կհայտարարվի սուգ։ Իր ուղերձի ընթացքում, դա ասաց վարչապետը։ Հանրության շատ սեգմենտներ բարձրաձայնում էին այս հարցի կարևորությունը, քանզի այսդքան կորուստներից հետո, պարտադիր էր ծիսակարգը այդ պահել։ Սուգը կրելու է համաժողովրդական բնույթ։

Ըստ Ն․Փ․-ի սովորաբար սուգը հայտարարվում է, երբ բոլորի դիերն են գտնվում, սակայն հետաձգել պարզապես անհնարին է այդ պահը։ Երթ է ևս կազմակերպվելու եռաբլուր, որի ծավալները ցավոք մեծացել են․․․Սգի հայտարարումը ունի իր կանոնները, որի պահպանումը հարգանքի դրսևորում է բոլոր նահատակվածներին։

Մեր մի բուռ երկրի համար, կորսուտների չափը անասելի մեծ է, անասելի ցավոտ է ու ողբերգական է։ Սարսափելի է պատկերացնել, որ այդքան ջահել ուղեղ ու հոգի հիմա գնացին։ Այդքան հերոսական ներաշխարհ՝ լքեց մեզ։

Եվ այս ամենի արդյունքը չեղավ բաղձալի հաղթությունը, այլ եղավ ցավագին պարտությունն ու ամոթն, ամոթն հենց զոհվածների առջև։ Սգի օրերում ենք ապրում ու դեռ այն կտևի երկար։

Понравилась статья? Поделиться с друзьями: