Առավոտից տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում լրատվամիջոցներում, ԱԺ-ում քննարկման է դրված Գ. Ծառուկյանին անձեռնամխելիությունից զրկելու և նրա հանդեպ քրեական գործ հարուցելու հարցը:
Քաղաքային փողոցներում հատուկ հսկողություն է սահմանվել, ԱԺ շենքը ևս հատուկ հսկողության տակ է ուժային կառույցների կողմից:
Հայտնի է, որ Գ. Ծառուկյանին սատարելու համար ԱԺ-ի ու մոտակա այգու մոտ են հավաքվել տարբեր մարդիկ, ինչպես նաև սպորտի ոլորտի մարդիկ: Արդեն իսկ կան բերման ենթարկված անձիք, քանի որ արտակարգ իրավիճակի պայմաններում նրանք խախտում են սահմանված կանոնները:
Այս պահին ավտոբուսների միջոցով փակված է նաև Մաշտոցի պողոտա տանող թունելը, քանզի կա տեղեկատվություն, որ նախատեսվում է մարդկանց տեղափոխություն իրականացնել, նպատակը դա թույլ չտալն է:
Այս պահին ԱԺ-ն կեսժամա ընդմիջման մեջ էր, իսկ ժամը տասներկուսից նիստը շարունակվելու է դարձյալ հարց ու պատասխան ֆորմատով:
Մինչ այս ընթացող քննարկման ժամանակ տրվել են տարատեսակ հարցեր, որոնց պատասխանել է գլխավոր դատախազը: