Դեպքեր, երբ ինտերիերի դիզայներները դուրս են եկել ողջամտության սահմաններից․ ուշագրավ լուսանկարներ

Տուն նախագծելիս մարդկանց մեծ մասը ցանկանում է ունենալ միևնույն ժամանակ պարզ, բայց բազմաֆունկցիոնալ բնակարան, որն իրենից նաև գեղագիտական ​​արժեք կներկայացնի:

Այնուամենայնիվ, որոշ դիզայներներ պատուհանից դուրս են նետել դիզայնի կանոնների գիրքը և որոշել են դիմել սեփական երևակայությանը։

Լոգասենյակի անիմաստ լվացարաններից մինչև լոգարանի գորգագործված պատերը, դուք մտածմունքների մեջ կընկնեք՝ մտորելով, թե ինչ են մտածում այս մարդիկ:

Առնվազն մենք բոլորս կարող ենք ուրախանալ՝ աներևակայելի երախտապարտ լինելով, որ նկարում պատկերվածները մեր տները չեն:

Օրինակ՝ կարելի է հանդիպել սանհանգույցի, որը չունի որևէ դուռ։ Անտրամաբանական ու անհարմար է նաև լվացարանի եռանկյունաձև դիրքը, որին մոտենալիս ամեն անգամ կարելի է hարվածել մարմնի որևէ մասով։

Ուշագրավ է նաև լոգասենյակի ջրատար անցքը, որը հակառակ ընդունված ու ճիշտ դիրքի, գտնվում է բարձրության վրա։ Ո՞ւր է հոսելու լոգարանի ջուրը։

Կաշվե մակերեսով խոհանոցային կահույքը պատելը ևս վատ գաղափար է, քանի որ այն կարող է հրդեհի պատճառ դառնալ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!