«Դեռ օգոստոս ամսից պաշտպանության գլխավոր շտաբը սպասել է պատերազմի մեկնարկի․․․» Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է պատմում անցած պատերազմից

Արծրուն Հովհաննիսյանը վերստին արտահայտվել է անցած պատերազմի մասին։ Նա վերահաստատում է այն փաստը, որ մենք տեխնիկապես և հոգեբանորեն ամենևին էլ պատրաստ չէինք հինգերորդ սերնդի նման պատերազմի։

Նա կարծում է, որ եթե ավելի լուրջ մոտենային հարցին, գուցե պատերազմը չսկսվեր, քանի որ չէր խախտվի ուժերի հավասարակշռությունը։

Ա․ Հովհաննիսյանը նշում է, որ դեռ օգոստոս ամսից պաշտպանության գլխավոր շտաբը սպասել է պատերազմի մեկնարկի, նույնիսկ զորքերին համապատասխան աստիճանի բերելու հրահանգ է նախապես հնչեցվել։

Ա․ Հովհաննիսյանը չի ժխտում իր ոչմիթիզական լինելու փաստը, հետահայաց վերլուծությամբ հիշում է, որ ինքը հող տալու գաղափարին շատ կտրուկ ու բացասական է վերաբերվել, բայց հիմա գտնում է, որ տերպետրոսյանականները և նմանօրինակ տեսակետի գաղափարակիցները գուցե ճիշտ էին։

Նա համարում է, որ, եթե կանխատեսելի էր հնարավոր ելքը, կարելի էր զորքին այլ տեսակետներով սնել ու զինել։ Նրա շատ հետաքրքրաշարժ հարցազրույցը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: