Դեսպանը շատ իմաստուն պետք է լինի և ոչ պարզապես սիրուն շորիկ հագնող

Սուրեն Սարգսյան․ հիմա խառնվել են իրար թե Մակունցին են ուղարկում։ Բացարձակ էական չի, թե Մակունցը ինչ կանի։ Բոլոր դեսպանները նախկինում բիզնեսներ են արել։ Ներկաններն էլ էս սկզբունքով են՝ «պոլի փեդ լինի մերը լինի»։ Բացարձակ իմաստուն մարդ ախր պիտի լինի դեսպանը։

Այնքան խելոք, որ երկրում էլ լինի, ասեն շատ իմաստուն է ախր։ Բայց հիմա չունենք էդպիսի խնդիր։ Մեկ է ով էլ գնար իմաստուն չէր լինելու։ Ես շուրջ երեք տարի փորձել եմ աջակցել Ն․Փ․-ին, որպեսզի հանցավորները նախկին այլևս վերադարձ չունենան ՀՀ իշխանություն։

Երեք տարի ոչինչ չարվեց ոչ մի համակարգում։ Այ էս արդարության խնդիրները համառորեն չլուծվեցին, փոխարենը սկսեցին ոչ այնքան լուրջ փոփոխություններ անել դասագրքերում, իբրև նորարարներ են։ Մեզ մոտ ծանրանում է վիճակը զուգահեռված վարակով ու կռվով։

Ներկա իշխանություններն էլ անմեղսունակության աստիճանի չկարողացան հաղթահարել ու ծանրագույն վիճակի մեջ ընկանք, ինչպես հիմա։

Понравилась статья? Поделиться с друзьями: