Սիրված ու հայտնի դերասան Գոռ Համբարձումյանը թագավարակի թեստ է հանձնել, ու, ցավոք սրտի, նրա մոտ հաստատվել է համավարակի առկայությունը:
Օրեր շարունակ իրեն վատ զգալով՝ նա ի վերջո որոշել է թեստ հանձնել՝ համոզվելու՝ արդյոք կասկածներն իրավացի են: Ցավոք, պատասխանը հաստատել է կասկածները:
Գոռի մոտ թոքաբորբ չկա, ընտանիքի անդամների մոտ ևս, սակայն բոլորն էլ ներկայումս մեկուսացման մեջ են գտնվում: Ընտանիքում բոլորն էլ, պարզվում է, վարակված են, սակայն առողջական կտրուկ վատացումներ չեն ունեցել մինչ հիմա:
Գոռի հիմնական ախտանշանները տատանվող ջերմությունն է, ինչպես նաև համային ու հոտային զգացողությունների բացակայությունը:
Դերասանը նշել է, որ ընտանիքով իսկզբանե խստորեն հետևել են սահմանված բոլոր կանոններին, սակայն թագավարակի մոտ լինելու պատճառով ամեն դեպքում խուսափել հնարավոր չի եղել:
Գոռը հորդորում է լրջություն և զգոնություն ցուցաբերել, քանզի համավարակը կարող է այցի գալ անսպասելի ու անտես՝ անկանխատեսելի ընթացք ունենալով: