Դերասաններ Արման Նավասարդյանն ու Վարշամ Գևորգյանը մեկնել են սահման. Արցախում է նաև Ռուբեն Մխիթարյանը

Շարունակվում է մարդկանց հոսքը դեպի Արցախի սահմանային գոտի: Ընդ որում, մեկնում են շատ-շատերը, այդ թվում նաև հայտնի ու սիրված դեմքեր:

Նրանք, ովքեր մնում են, փորձում են հանրօգուտ գործունեություն ծավալել՝ կազմակերպելով տարատեսակ միջոցառումներ, որոնց միջոցով կկարողանան իրենց նպաստը բերել զինծառայողների գործը ինչ-որ կերպ հեշտացնելու գործին:

Հայտնի է, որ այսօր սահմանի ճամփան են բռնել նաև հայտնի ու սիրված դերասաններ Արման Նավասարդյանն ու Վարշամ Գևորգյանը: Հիշեցնենք, որ Արման Նավասարդյանը նաև Համազգային թատրոնի տնօրենն է:

Արցախի մայրաքաղաքից լուսանկար էր տեղադրել նաև հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ հորդորելով, որ միառժամանակ չզանգեն իրեն ու Արցախում գտնվող մյուսներին:

«Սաղ լավ բըդի էղնի»,- գրել է Ռ. Մխիթարյանը հանրայնացրած լուսանկարին կից՝ տեղադրելով նաև Հաղթելու ենք Թասիբով հեշթեգները:

Միանալով այս օրերին հնչող բոլոր բարեմաղթանքներին, օրհնանքի ու խաղաղության ցանկություններին՝ մենք ևս բոլոր զինծառայողներին ցանկանանք ամբողջ կազմով հաղթական վերադարձ:

Понравилась статья? Поделиться с друзьями: