Դերասանուհի Անի Պետրոսյանը «Ախթամար» նոր սերիալի նկարահանման հրապարակից ուշագրավ կադրեր է հրապարակել

Սիրված ու ինքնատիպ դերասանուհիներից Անի Պետրոսյանը ևս ընդգրկված է նոր հեռուստասերիալի նկարահանման գործընթացներում: Հեռուսատասերիալի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, ով հետաքրքիր իրադարձություններով հարուստ ու հագեցած սերիաներ է խոստանում:

Անի Պետրոսյանն իր սոցհարթակում մի փոքրիկ նկարահանված նյութ է հանրայնացրել՝ ցուցադրելով կադրեր, որոնք դուրս են մնացել ֆիլմից նկարահանումներից:

Անին, հանրայնացնելով փոքրիկ նյութը, տեղեկացնում է, որ կադրը հաջողությամբ կարողացել է ֆիքսել Լիլիթ Սարգսյանը: Նկարահանված հատվածում Անին կատակելով ասում է. «Մենահամերգ եմ տալիս»:

Ինչպես երևում է, կադրը նկարահանված է գյուղում, գյուղական միջավայրում: Անին կերպավորում է գյուղացի տիկնոջ կերպար, ով կադրում պատրաստվում է լվացված հագուստը կախել լարի վրա:

Անիի հանրայնացրած նյութը տարատեսակ արձագանքների է արժանացել. շատերը նրան գովեստի գեղեցիկ խոսքեր են ուղղել, իսկ ոմանք էլ նյութի հումորային բնույթին համապատասխան հումորային մեկնաբանություններ են թողել:

Ա. Պետրոսյանի հանրայնացրած զվարճալի նյութը կարող եք դիտել վարը կցված կարճատև նյութի մեջ:

Կադրից դուրս 😀#ԱխթամարՆկարել է @lilit_sargsyan_official -ը 😄😄😄Ասում եմ՝ մենահամերգ եմ տալիս)))

Опубликовано Ани Петросян Четверг, 10 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: