Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը նշում է ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

Մեր ժամանակի ամենից հետաքրքիր դերասանուհիներից մեկն էլ Անուշիկ Առաքելյանն է, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը:

Ա. Առաքելյանն աչքի է ընկնում սկզբունքային և հստակ բնավորությամբ: Ունենալով դերասանի մասնագիտություն՝ Անուշիկը բացառիկ լրջությամբ ու նրբանկատությամբ է մոտենում այդ մասնագիտությանը:

Նա խիստ կարևորում է իր գործը, ինչի արդյունքում էլ կարողանում է կերտել ստացված դերեր՝ ստանալով նոր առաջարկներ:

Նկարահանվելով բազմաթիվ ֆիլմերում ու սերիալներում՝ Ա. Առաքելյանը, սակայն, չի խուսափում նաև ոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնելուց:

Նա առիթի դեպքում հաճախ է նշում այն բոլոր թերություններն ու բացերը, որոնք նկատում է որպես դերասան ու մասնագետ:

Գեղեցկուհի դերասանուհին ունի նաև մի չքնաղ դուստր: Ա. Առաքելյանը ավելի վաղ ամուսնալուծվել է՝ դստերը առանց ամուսնու օգնության մեծացնելով:

Մի առիթով Ա. Առաքելյանը պատմել է դստեր մասին՝ նշելով, որ նա նկարելու հանդեպ մեծ սեր և ընդունակություններ ունի. ցանկանում է մասնագիտանալ այդ ոլորտում՝ դառնալով դիզայներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: