Դերասանուհի Իննա Խոջամիրյանը վթարի է ենթարկվել․ մանրամասներ

Հայտնի դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով նաև հոգեբանական կրթություն ունի, մշտապես փորձում է դժվարին իրավիճակներում հանդես գալ ողջամիտ պահվածքով ու որոշումներով։

Այս անգամ Իննան բավականին տաքացել ու բարկացել է, իսկ պատճառը մայրաքաղաքային երթևեկությունն է։ Իննան Բաղրամյան պողոտայից եթեր է միացրել՝ տեղեկացնելով, որ այնտեղ երթևեկությունը շատ վատ վիճակում է։

Իննան լավ տրամադրություն ունենալու համար խորհուրդ է տվել շրջանցել Բաղրամյան պողոտան, քանի որ այնտեղ երևելությունը խիստ անկանոն է։Դրանից քիչ անց Իննան նոր տեղեկություն է տեղադրել այն մասին, որ իրեն ամեն դեպքում չի հաջողվել շրջանցել բարդ երթևեկությունը և հայտնվել է վթարային իրավիճակում։

Նա ասել է, որ օրվա ընթացքում իր ունեցած լավ տրամադրությունը նրան չի թողնում տխրել տեղի ունեցածի առիթով, սակայն մի քիչ լացը գալիս է։Իննան ամեն դեպքում շարունակել է իր օրը՝ իրագործելով ծրագրած բոլոր քայլերը։ Նա դիմահարթարի մոտ շպարվել է տեղի ունեցածից հետո։

Понравилась статья? Поделиться с друзьями: