Դերասան, հումորիստ, շոումեն, սցենարիստ, պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանը նշում է ծննդյան օրը. լուսանկարներ

Հումորային աշխարհի հայ հայտնիներից թերևս ամենից սիրվածն է Մկրտիչ Արզումանյանը: Նա բազմակողմանի զարգացած ու մեծ տաղանդների տեր հետաքրքիր անհատականություն է, ով յուրօրինակ ու ինքնատիպ գույն է մտցրել մեր մշակութային աշխարհում:

Ճարտարագիտական համալսարանում սովորող Մկրտիչի համար շրջադարձային ու ճակատագրական է լինում Գյումրու Ուրախների և հնարամիտների թիմում ընդգրկվելը, որից հետո էլ սկսվում է նրա մշակութային ոլորտի գործունեությունը:

Երկու զավակների հայրն ու գեղեցկուհի կնոջ սիրելի ամուսինը, սիրված դերասանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Հոբելյանական օրվա առիթով դերասանը լուսանկար է տեղադրել իր էջում՝ նշելով հոբելյանական 44 թիվը:

Արդեն քառասունչորս տարին բոլորած դերասանն անցել է մշակութային բավականին հարուստ ու արժեքավոր ուղի՝ թողնելով նոր ու թարմ հետք: Նա նույն հաջողությամբ շարունակում է իր գեղեցիկ ձեռագրով գրել սեփական կենսագրության նոր էջերը՝ պահպանելով սկզբունքային ազնիվ դիրքորոշումը:

Միանալով բազմաթիվ շնորհավորական բարեմաղթանքների տարափին՝ մենք ևս շնորհավորում և բազմաթիվ նոր ու արժեքավոր ձեռքբերումներով լի ծննդյան տարեդարձներ մաղթում:

Понравилась статья? Поделиться с друзьями: