Դերասան Ներսես Ավետիսյանի ամուսնության անակնկալ առաջարկությունը սիրելիին

Ներսես Ավետիսյանը հատկապես հանրահայտ է դարձել Հանրային հեռուստաընկերության նախաձեռնած ֆիլմերում իր գեղեցիկ մասնակցությամբ: Ներսեսը այսօր զարմացրել է ընկերներին իր արտասովոր ու ինքնատիպ արարքով:

Ներսեսն ընկերների հետ Գառնու տաճար է այցելել, որտեղ էլ անսպասելի բոլորի համար նա ծնկի է իջել սիրելի աղջկա՝ Լիլիթի առջև: Գրպանից հանելով ամուսնության առաջարկի խորհրդանիշ մատանին՝ Ներսեսը Լիլիթին հարցրել է, թե արդյոք նա համաձա՞յն է դառնալ իր կինը:

Լիլիթը բոլորից շատ է զարմացել ու հուզվել: Նա համբույրների արանքից համաձայնության խոսք է ասել, ինչից հետո Ներսեսը ընկերների հուշումով մատանին դրել է սիրելի աղջկա ձախ ձեռքի համապատասխան մատին:

Չնայած որ մատանին մի փոքր մեծ է եղել Լիլիթի մատով, բայց դա չի խանգարել, որ Լիլիթը վայելի պահի երջանկությունը: Այս գեղեցիկ պահը անմահացնող կադրերն իր ինստագրամյան հարթակում տեղադրել է զույգի ներկա գտնվող ընկերներից մեկը՝ ոճաբան Մադոննան:

Понравилась статья? Поделиться с друзьями: